211652_close_icon
views-count2625 դիտում article-date 09:19 23-05-2018

Հայաստանի առջև բացվել է հնարավորությունների եզակի պատուհան. «Ամերիկայի ձայն»

«Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի առջև բացել է եզակի հնարավորություն, [url=https://www.amerikayidzayn.com/a/4405355.html]«Ամերիկայի ձայն»[/url]-ի հետ զրույցում նշում է ԱՄՆ-ի ազդեցիկ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Ջեֆ Մանկոֆը: Նրա խոսքով սակայն, նման հնարավորությունն անսպառ չէ. «Հեղափոխական ոգևորության այս պահերը հնարավորությունների պատուհան են բացում, սակայն, որոշ ժամանակ անց այդ պատուհանը փակվում է, ինչի ականատեսը դարձանք Ուկրաինայում»: Ուստի, Հայաստանի նոր իշխանության համար լուրջ արմատական փոփոխություններ անելու ժամանակը հենց հիմա է, համոզված է փորձագետը. «Քանի դեռ հասարակությունը մոբիլիզացված է, նոր քաղաքական ղեկավարությունը կարող է առաջ քաշել լուրջ բարեփոխումներ»: Հատկանշական է, նշում է Մանկոֆը, որ Հայաստանի նախկին իշխանություններին այս անգամ չհաջողվեց կիրառել անվտանգության պատրվակը՝ իշխանությունը պահպանելու և բողոքի ալիքը սաստելու համար: Պատճառն ապրիլյան քառօրյա պատերազմն է, որի արդյունքները հայ հասարակության համար անհանգստացնող էին. «Եթե նախկինում իշխանությունները կարող էին կառչել իշխանությունից, ասելով, թե իրենք են Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության ապահովման գրավականը, ապա այդ փաստարկն էլ կորցրեցին»: Հատկանշական է նաև, որ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» որևէ կերպ չի առնչվել երկրի ռուսամետ կամ արևմտամետ լինելուն. «Կարծում եմ, Հայաստանում հեղափոխության դինամիկան Ռուսաստանին ընդհանրապես չէր վերաբերում և դրա հետ կապ չուներ»: Այնուամենայնիվ, ժողովրդավար Հայաստանը, որն ունի անվտանգության խնդիր, Ղարաբաղյան հիմնահարց և Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերություններ, միևնույն է սերտ հարաբերություններ է պահպանելու Ռուսաստանի հետ, համոզված է Ջեֆ Մանկոֆը: Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այստեղից անպայման կավելանա Հայաստանին հատկացվող օգնությունը, որը, հավանաբար, առավել հասցեական կօգտագործվի, սակայն, ժողովրդավարության հաստատման ճանապարհին հիմնական քայլը պետք է անի հայ հասարակությունը:

Նմանատիպ նյութեր