211652_close_icon
views-count78965 դիտում article-date 18:32 22-05-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. ծառայության վայրում հայտնաբերվել է Ոստիկանության 36-ամյա աշխատակցի կախված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ատացվել, որ Ախթալա- Այրում երկաթգծի թունելի պահակակետի տարածքում տղամարդու դի կա կախված: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Արթուր Ավետիսյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Գրիշա Պ.-ի դին՝ կախված վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ նա աշխատում էր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնում՝ որպես հրաձիգ: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր