211652_close_icon
views-count6584 դիտում article-date 10:44 22-05-2018

Պարտադիր կուտակայինը ՀՆԱ-ի 2 տոկոս լրացուցիչ աճ կապահովի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարտադիր կուտակային համակարգի ներդման դեմ տրամադրվածությունը պայմանավորված է մարդկանց ներկայիս սոցիալական ծանր վիճակով, ցածր աշխատավարձով և այլն, ու բացի դրանից իշխանությունների նկատմամբ խորը անվստահությամբ: Թավշյա հեղափոխությունից հետո անվստահության բաղադրիչը բավականին նվազել է: Եթե հաջողվի տնտեսության ազատականացման, ապամոնոպոլիզացման, ստվերի կրճատման, բիզնեսը քաղաքականությունից անջատելու շնորհիվ հասնել սոցիալական վիճակի թեկուզ ոչ մեծ, բայց համեմատաբար արագ բարելավման, ապա պարտադիր կուտակային համակարգի ներդրումից հետո հանրության բացասական տրամադրվածությունը կմեղմվի: Բացի այդ, ըստ հետազոտությունների, պարտադիր կուտակային համակարգով հուլիսի 1-ից հետո հավաքված գումարների օգտագործումը կարող է մի քանի տարի հետո ապահովել ՀՆԱ-ի մոտ 2 տոկոս լրացուցիչ աճ: Դա պետք է լինի նրա շնորհիվ, որ ՀՀ ֆինանսական համակարգում հայտնվելու են «երկար փողեր», որոնք կարող են ներդրվել այնպիսի ենթակառուցվածքային ծրագրերում, որոնց եկամտաբերությունը ցածր է, բայց կայուն ու ոչ ռիսկային: Մի խոսքով, առաջնայինը ոչ թե պարտադիր կուտակային համակարգի շուրջ ծագող լոկալ խնդիրն է, այլ ՀՀ տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությունը, որը պետք է բերի տնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալական վիճակի շոշափելի բարելավմանը»: [b]Մանրամասները թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր