211652_close_icon
views-count22201 դիտում article-date 13:37 21-05-2018

Կարպիս Փաշոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ

Լրագրող Կարպիս Փաշոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Այս մասին Կ. Փաշոյանը գրառում է արել Facebook-ի իր էջում. «Ես արդեն նոր աշխատանք ունեմ: Այսօր նշանակվեցի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Շարժառիթը մեկն է. նպաստել հեղափոխության արձանագրած նվաճումների ու արդյունքների պահպանմանը, ինչպես նաեւ իմ փոքրիկ ներդրումն ունենալ նոր Հայաստանի կառուցման դժվարին գործում: Վստահ եմ, լրատվամիջոցների, լրագրողների եւ առհասարակ հանրության հետ կկարողանանք արդյունավետ համագործակցել ու աշխատել: Ինչ խոսք, հետաքրքիր աշխատանք է: Դեպի գործ»:

Նմանատիպ նյութեր