18605 դիտում
22:58 16-07-2018
«Բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային». Կարպիս Փաշոյանը հրաժարական կտա
ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է հրաժարական տալու որոշման մասին:
«Ընկերներ, լավ լուր ունեմ:
Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:
Բարին ընդ ձեզ»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Կարպիս Փաշոյանը օրեր առաջ հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր ապրիլյան պատերազմի մասնակիցների անունները շահարկելու խնդրին, ինչից հետո արժանացել էր հասարակական քննադատությանը։
«Շատ են շահարկում տղաների անունները, թողնենք նրանց մի փոքր հանգիստ։ Ռոբերտ Աբաջյանը՝ մանկահասակ դեմքով տղան, երևի այդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում։ Թողնենք մի փոքր հանգիստ։ Ընդամենը 18 տարեկան տղա ...։ Ինձ թվում է չարժե շահարկել այդքան նրանց անունները»,- ասել էր Փաշոյանը։
Ավելի ուշ նա մեկնաբանել էր իր այս հայտարարությունը, նշելով, որ «Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս նկատի է ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի, արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է:
Նմանատիպ նյութեր
22372 դիտում
13:37 21-05-2018
Կարպիս Փաշոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ
Այս բաժնից
484 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1180 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1999 դիտում
17:20 17-01-2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում