39194 դիտում
14:42 21-05-2018
Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ
Քննարկումների արդյյունքում առաջարկվում է 2018թ.-ի հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկել՝ հասցնելով 150 հազար դրամի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը.
«Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից և արագ լուծել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնը արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ:
Այդ կապակցությամբ, Կառավարության քննարկման եմ պատրաստվում ներկայացնել փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման մեջ:
Առկա նպաստների չափերը իհարկե հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում առկա է հնարավորություն կատարել հնավորինս փոքր փոփոխություններ:
Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ: Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա:
Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»,-գրել է նա:
Նմանատիպ նյութեր
15079 դիտում
13:36 09-01-2020
Հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կլինի 300 հազար դրամ
6146 դիտում
14:02 14-09-2018
2-րդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստը հոկտեմբերի 1-ից կդառնա 150 հազար դրամ
Այս բաժնից
370 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
532 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
739 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան