211652_close_icon
views-count15370 դիտում article-date 13:36 09-01-2020

Հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կլինի 300 հազար դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300․000 դրամ։ Ըստ մյուս նախագծի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18.000 դրամի փոխարեն դարձնելով 26,500 դրամ։ Այս կարգավորումը ևս ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։ Նշենք նաև, որ նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի։ Այս ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, կհատկացվի ավելի քան 4, 786,000,000 դրամ։

Նմանատիպ նյութեր