211652_close_icon
views-count2154 դիտում article-date 10:33 20-05-2018

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

Մայիսի 20-ին, ժամը 04:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ. Ք.-ին (1956թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր