211652_close_icon
views-count58560 դիտում article-date 20:33 19-05-2018

Պաշտպանության նախարարության սպան խմած վիճակում «Opel»-ով «Արծվի» արձանի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևերի» հարևանությամբ, Երևանի բնակիչ, 49-ամյա Արմեն Ա.-ն, իր վարած «Opel» մակնիշի 35 MX 621 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել էր այնտեղից, սակայն որոշ ժամանակ անց ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են նրան, ով ենթարկվել է սթափության փորձաքննության և պարզվել է, որ խմածության աստիճանը գերազանցել է սահմանված չափը. նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես՝ սպա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե ճանապարհի եզրին տեղադրված չլինեին երկաթե արգելապատնեշներ, ապա վարորդը ավտոմեքենայով կգահավիժեր անդունդ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր