84624 դիտում
10:34 20-03-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Hyundai»-ին Արծվի արձանի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել հանդիպակաց գոտում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, անցել կանաչ գազոնի վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին:
Վիրավորներից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս:
Բժիշկները վիրավորներին մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Եգոր Կարապետյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանը, պարեկներ Վրեժ Մաթևոսյանն ու Արաքսյա Մարգարյանը:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ պարեկների ժամանումը՝ մեծ թվով վարորդներ ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել էին արհեստական խցանում:
Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:
ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանաու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբվոյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ագավ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերեցին վթարի հետևանքով վիրավորներից մեկի կտրված ոտքի թաթը, որը պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով շտապ տեղափոխեցին հիվանդանոց:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ բժիշկների՝ վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+