211652_close_icon
views-count6757 դիտում article-date 17:50 19-05-2018

«Չելսին» և «Արսենալը» հրաժարվել են Էնրիկեից՝ վերջինիս մեծամտության պատճառով

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի գլխավորի «Չելսին»: 48-ամյա իսօանացու հետ բանակցությունները վարում էր «Չելսիի» մարզական տնօրեն Մարինա Գրանովսկայան, և նախնական փուլում՝ հունվար-փետրվարին, շփումները բավական առաջ էին գնացել: Սակայն արդյունքում կողմերը չեն կարողացել համաձայնության գալ Էնրիկեի բնավորության պատճառով: Բանակցությունների ձախողման պատճառը իսպանացի մասնագետի մեծամիտ վարքագիծն է եղել: Պատմությունը կրկնվել է «Արսենալի» և Էնրիկեի բանակցությունների ժամանակ: «Արսենալի» ղեկավարությանը դուր չեն եկել մարզչի թեկնածուի ֆինանսական պահանջներն ու կազմի հետ կապված դիտարկումները: Էնրիկեն իրեն ներկայացրել է որպես մարդ, որը չի սիրում, երբ իր տեսակետներին ընդդիմանում են:

Նմանատիպ նյութեր