4982 դիտում
19:20 26-12-2020
Նորայր Նորիկյան. Այս հոգեվիճակը խոսում է Ալիևի՝ որպես մարդու ինքնահաստատման ու մեծամտության մասին:
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չեմ պատկերացնում, որ արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Արցախի որևէ ղեկավար այսպես է դրսևորել իրեն և այսպես ցուցադրել իր հաղթական պահվածքը:
Այս հոգեվիճակը խոսում է Ալիևի՝ որպես մարդու ինքնահաստատման ու մեծամտության մասին:
Այո՛, մենք ենք թույլ տվել, որ նա դառնա լկտի ու սանձարձակ, բայց, բոլոր դեպքերում, այս մարդուն պետք է իջեցնել ամպերից, հասկացնել, որ արցախյան հակամարտության պատմությունն ավարտված չէ, որ առաջին պատերազմում հաղթել ենք մենք, երկրորդում՝ իրենք, և հանգուցալուծում դեռևս չկա, իսկ հաշիվը՝ հավասար է:
էյֆորիայից դուրս գալուց հետո գուցե հասկանա, որ Ղարաբաղը, այնուամենայնիվ, Ադրբեջան չէ, մանավանդ, որ սեփական ժողովուրդը, մի օր անպայման հարցնելու է, որ եթե դու հաղթել ես, ապա ի՞նչ գործ ունեն ՛՛Հաղթած՛՛ երկրում Ռուսաստանի ու Թուրքիայի զորքերը:
Չեմ կասկածում՝ սրա քիթը մի օր տրորվելու է...
Իսկ մենք պարտավոր ենք ստեղծել իսկապես ուժեղ, ազդեցիկ ու արդար պետություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1727 դիտում
18:41 17-10-2021
«Իշխող կուսակցության» սինդրոմը շարունակում է մնալ որպես գլոբալ ներքին մարտահրավեր. Նորայր Նորիկյան
Այս բաժնից
1135 դիտում
21:10 01-02-2025
Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել ՝ վճարելով 100 դրամ․ Մարության
1630 դիտում
20:44 01-02-2025
Վարդապետ Գուջանյանը սպանվել է սիրիացի բանվորների կողմից. հայտարարություն