211652_close_icon
views-count12144 դիտում article-date 15:17 19-05-2018

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է. հյուրերի շարքում է Ալեքսիս Օհանյանը. ՈՒՂԻՂ

Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի մատուռում մեկնարկում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Արարողությունը կմեկնարկի ուղիղ կեսօրին: Արարողության ավարտից հետո նորապսակները շուրջ 25 րոպե մեքենայով կանցնեն քաղաքով: Արքայական հարսանիքին հրավիրված է 1200 մարդ: Իսկ Վինձորի փողոցներում կանգնած սպասելու է շուրջ 10 հազար մարդ, ովքեր եկել են սեփական աչքերով տեսնելու նորապսակներին: Առաջին շարքերում կանգնելու համար շատերն անգամ գիշերել են այդտեղ: Սուրբ Գեորգի մատուռում են հրավիրված հյուրերը, որոնց շարքում են նաև հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և նրա կինը՝ Սերենա Ուիլյամսը, Ջորջ և Ամալ Քլունիները, Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները և այլոք: [img]http://st0.shamshyan.com/editor/0259386001526727717970852.jpg[/img] Ամուսնական երդման մեջ Մարկլը չի խոստանալու լսել ամուսնուն, իսկ արքայազն Հարրին որոշել է կրել ամուսնական մատանի, թեպետ ավանդույթի համաձայն արքայական ընտանիքում տղամարդիկ դա չեն անում: Մեգան Մարքլին խորանի մոտ կուղեկցի արքայազն Չալզը, քանի որ նրա հայրը սրտի վիրահատության պատճառով չի կարողանա ներկա գտնվել հարսանիքին: Հարսանիքից առաջ Հարրին ասել է, որ իրեն հանգիստ է զգում, իսկ Մեգանը հայտարարել է, որ հիանալի է զգում: Նշենք, որ աֆրոամերիկյան արմատներ ունեցող հարսնացուն իր ընտրյալից մեծ է 3 տարով և նախկինում արդեն ամուսնացած եղել է: Հարսանեկան ծախսերը թագավորական ընտանիքը կվճարի սեփական բյուջեից և միայն ընտանիքի անդամների ու հյուրերի անվտանգության ապահովման դիմաց կվճարվի պետական գանձարանից: Բրիտանական ԶԼՄ-ների գնահատականներով՝ հարսանիքը կարժենա շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար, որոնցից 40 միլիոնը կգնա անվտանգության պահպանմանը: Նշվում է, որ արարողությունը կհսկի 3000 ոստիկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր