211652_close_icon
views-count40325 դիտում article-date 14:15 19-05-2018

Նիկոլ Փաշինյանը կնոջ ու կրտսեր դուստրերի հետ ուղիղ միացմամբ ներկայացրել է կառավարական առանձնատունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է կառավարական առանձնատունը: Վարչապետն կնոջ՝ Աննա Հակոբյանի, ինչպես նաև կրտսեր դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ նախ ցույց է տվել առանձնատան սենյակները, ապա՝ բակն ու հանգստի հատվածը: Նա նաև ցույց է տվել տարածքում գտնվող առանձնատներից մեկը, որում, ըստ նրա ունեցած տեղեկության, բնակվել են խորհրդային շրջանի ղեկավարները, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանը, հետո արդեն նորանկախ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները: Վարչապետը խոստացել է այսօր կրկին ուղիղ հեռարձակմամբ հանդես գալ և խոսել դատական համակարգի մասին:

Նմանատիպ նյութեր