211652_close_icon
views-count5671 դիտում article-date 23:39 17-05-2018

«Բարսելոնան» Գրիզմանի տրանսֆերի մասին կհայտարարի աշխարհի առաջնությունից առաջ

«Բարսելոնան» շատ մոտ է, որպեսզի իրականացնի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը: Մոտ ժամանակներս կատալոնական ակումբը մտադիր է համաձայնեցնել պայմանագրի վերջին դրույթները և տրանսֆերի մասին պատրաստ է հայտարարել մոտակա երու շաբաթների ընթացքում՝ մինչև 2018թ. աշխարհի առաջնության մեկնարկը: Ներկա պահին տեղափոխությանը կարող է խանգարել միայն ինքը՝ Գրիզմանը: Եթե ֆրանսիացին փոշմանի և որոշի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ չկնքել, այդ դեպքում նա պետք է կատալոնացիներին 20 մլն եվրոյի չափով տուգանք վճարել, ինչը նախատեսված է նրանց միջև առկա նախնական համաձայնագրով: Ինչ վերաբերում է տրանսֆերի արժեքին, ապա «Բարսելոնան» պատրաստ է Գրիզմանի համար վճարել 115 մլն եվրո, որպեսզի «Ատլետիկոյի» հետ լավ հարաբերությունները պահպանի: Իսկ եթե «Ատլետիկոն» հրաժարվի բանակցություններից, ապա «Բարսելոնան» այլընտրանք չի ունենա, և կարող է վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 100 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր