211652_close_icon

«Ռեալը» Ազարի տրանսֆերի մասին կհայտարարի մինչև հունիս

views-count2252 դիտում article-date 21:33 13-05-2019
Հայտնի են դարձել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ նոր մանրամասներ։ Աղբյուրը հաղորդում է, որ «Ռեալն» Ազարի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարելու է Եվրոպա լիգայի եզրափակչից հետո։ Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/13/hazard/978792]Armsport.am[/url]-ը: 28-ամյա բելգիացու տրանսֆերի համար «Ռեալը» վճարելու է 100 միլիոն եվրո։ Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ կարիերայի շարունակության վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել։ Էդեն Ազարը «Չելսիում» հանդես է գալիս 2012 թվականից, իսկ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում Ազարը մասնակցել է 37 հանդիպման, դարձել 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Նմանատիպ նյութեր