211652_close_icon
views-count1861 դիտում article-date 22:06 17-05-2018

Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին

Մայիսի 15-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին: Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին` Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը բերած շարունակական նպաստի համար և վստահություն հայտնեց հետագայում ևս սերտ համագործակցության շարունակման կապակցությամբ: Խորհրդի համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը խորհրդի անդամների անունից շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին նորանշանակ դեսպանին, վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին: Տեղեկանք. Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF), որը հիմնվել է 2001 թվականին, միավորում է չորս տասնյակից ավելի ֆրանսահայ քաղաքական, մշակութային, մարզական, կրթական, մաս­նա­գիտական և այլ կազմակերպությունների և ունի երեք տարածաշրջանային գրասենյակ՝ CCAF Իլ-դը-Ֆրանս (Փարիզ և հյուսիսային շրջաններ), CCAF Կենտրոն (Լիոն և կենտրոնական շրջաններ), CCAF Հարավ (Մարսել և հարավային շրջաններ):

Նմանատիպ նյութեր