4529 դիտում
20:12 17-05-2018
Բելառուսի Հանրապետությունում տեղի է ունեցել երեք երկրների քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի երրորդ նիստը
Այսօր՝ մայիսի 17-ին, Բելառուսի Հանրապետության Գոմել քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի երրորդ նիստը, որին մասնակցում են նշված երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանը, Իվան Նոսկևիչը, Ալեքսանդր Բաստրիկինը։
Կոլեգիայի աշխատանքներին մասնակցում են նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազը, Բելառուսի Հանրապետության նախագահի խորհրդականը և Գոմելի մարզի գործադիր կոմիտեի նախագահը:
Միջոցառման ժամանակ քննարկվել է երեք պետությունների իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը փաստել է,որ նիստի ընթացքում կքննարկվեն համատեղ աշխատանքի արդյունքները և համագործակցությունը զարգացնելու հեռանկարները։ «Համատեղ նիստերը նպաստում են մինչդատական վարույթի արդյունավետությանը՝ փորձի փոխանակմամբ, ինչը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ հաղթահարել, լուծել միջազգային-իրավական համագործակցության ընթացքում ի հայտ եկող խնդիրները։
Վստահ եմ,որ կոլեգիայի արդյունքում մշակված առաջարկություններն օգտակար կլինեն և կնպաստեն երեք երկրների քննչական կոմիտեների իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը»,- ասել է Ա.Հովսեփյանը։
ՀՀ ՔԿ նախագահը հանդես է եկել նաև զեկույցով՝ տեղեկատվական հասարակության մեջ նախաքննությունն արդյունավետ կազմակերպելու ռազմավարության վերաբերյալ և ներկայացրել առկա խնդիրներն ու առաջարկություններ: Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեն տեսակետ է հայտնել առ այն, որ երեք երկրների քրեադատավարական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն կտա կառուցողական երկխոսություն անցկացնել և կատարել հերթական քայլը նյութական ծախսերի օպտիմալացման ճանապարհին:
Այսօրվա քննարկումների արդյունքներով՝ միջգերատեսչական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
[b]
ՀՀ քննչական կոմիտե [/b]
Նմանատիպ նյութեր
1681 դիտում
19:50 09-09-2016
Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն
Այս բաժնից
433 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
589 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
505 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն