211652_close_icon
views-count2701 դիտում article-date 10:48 15-05-2018

Պորտֆելների քանակի խնդիր չկա, մեկ ուրիշը կարող է վերցնել 7 պորտֆել, սակայն ձախողել. Գևորգ Պետրոսյան. «Ժողվուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե ԲՀԿ-ն պետք է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում մեծ ներկայացվածություն ունենա և պորտֆելների 1/3-ը բաժին հասնի նրանց: Կառավարությունն արդեն ձևավորվել է, և ԲՀԿ-ն ստացել է 4 նախարարական և մեկ փոխվարչապետի պորտֆել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գևորգ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանով է գոհացնում իրենց նման ներկայացվածությունը: Պետրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե այդ խոսքերը միայն իր ցանկությունն են եղել: «Գագիկ Ծառուկյանն ասել է, որ չի աջակցում պորտֆելների համար, դա իմ ցանկությունն է եղել այդ քանակի պորտֆելներ ունենալը: Բայց նաև ասել եմ, որ անկախ դրանից` անելու ենք ամեն ինչ, որ կարողանանք արդարացնել սպասումները: Պորտֆելների քանակի խնդիր չկա, մեկ ուրիշը կարող է վերցնել 7 պորտֆել, սակայն ձախողել», - նշեց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր