211652_close_icon
views-count2642 դիտում article-date 09:55 15-05-2018

Արևմուտքը պետք է իր քայլն անի և օգնի Հայաստանին առավել անկախ լինել. «Ամերիկայի ձայն»

Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել և մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը. «Արտաքին քաղաքականության տեսանկյունից լուրջ փոփոխություններ ակնկալելու պատճառներ չկան, և երկու ղեկավարներն էլ ցանկանում են ուղղակի կրկին ընդգծել, որ ոչինչ չի փոխվելու այս առումով»: Նրա խոսքով, «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանն ամեն կերպ հետաքրքրված է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, Երևանն էլ այս պահին լայն այլընտրանք չունի, ուստի, մնում է Մոսկվայի մոտ գործընկերը: Այդ առումով, Հայաստանի ժողովրդավար ապագան, փորձագետի կարծիքով, որևէ կերպ չի խոչընդոտում Ռուսաստանի հետ սերտ գործընկերությունը. «Հայաստանը Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերություններ ուներ երբ ժողովրդավար ուղղու վրա էր: Հայաստանը շատ սերտ հարաբերություններ պահպանեց Ռուսաստանի հետ, երբ ոչ այնքան ժողովրդավար ուղղու վրա էր: Այնպես որ, չեմ տեսնում պատճառ, որ առավել ժողովրդավար Հայաստանն այլ արտաքին քաղաքականություն կունենա»: Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկն այլ կարծիքի է: Նրա խոսքով, Հայաստանին, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ձերբազատվել Մոսկվայի ազդեցությունից՝ մնալով Ռուսաստանի գործընկեր. «Հայաստանի խնդիրներից շատերը պայմանավորված են Ռուսաստանի գերիշխող ազդեցությամբ Հայաստանում: Հայաստանը Ռուսաստանի թշնամին երբեք չի լինելու, բայց կարող է իրեն թույլ տալ լինել ավելի անկախ Ռուսաստանից, որպեսզի հասնի այն նպատակներին, որոնք Փաշինյանն իր առջև դրել էր»: Ստեղծված իրավիճակում սակայն, իր անելիքն ունի նաև Արևմուտքը, ընդգծում է վերլուծաբանը. «Արևմուտքը պետք է իր քայլն անի և օգնի Հայաստանին առավել անկախ լինել, ապահովի Հայաստանի խաղաղությունն ու աջակցի տնտեսական զարգացմանն ու կառավարման բարելավմանը»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4393706.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր