211652_close_icon
views-count12490 դիտում article-date 09:44 14-05-2018

ՄԻՊ. Ազատազրկված անձը ներկայացրել է ոստիկանության ծառայողների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ․ նյութերն ուղարկվել են քրեական հետապնդման

Մայիսի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի շրջանակներում ազատությունից զրկված անձն առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է ոստիկանության ծառայողների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք արձանագրվել են Պաշտպանի ներկայացուցիչների կողմից: Պաշտպանի աշխատակազմում կազմված բոլոր նյութերը, այդ թվում՝ վնասվածքների լուսանկարները, փոխանցվել են քրեական հետապնդման մարմնին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նախատեսված ընթացակարգ անհապաղ սկսելու նպատակով:

Նմանատիպ նյութեր