1589 դիտում
13:22 05-12-2018
Քարոզարշավի ընթացքում հանցակազմի հատկանիշներ պարունակող միջադեպերի առնչությամբ գրություններ են ուղարկվել քրեական հետապնդման մարմիններին. ՄԻՊ
Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու առաջին իսկ պահից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է անկախ մշտադիտարկում։
Ընտրական գործընթացի հետ կապված բոլոր այն միջադեպերը, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են և ուղարկվել քրեական հետապնդման մարմիններին՝ բարձրացնելով դրանց առնչությամբ համապատասխան վարույթներ նախաձեռնելու հարց, ինչպես նաև պարզաբանումներ ձեռնարկված միջոցների մասին։
Մասնավորապես, այս պահին գրություններ են ուղարկվել ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավն Ապարան քաղաքում խոչընդոտելու և այլ դեպքերի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով:
Քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Միաժամանակ ապահովելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը:
Նմանատիպ նյութեր
2170 դիտում
14:27 18-09-2016
Արձանագրվել են ՀՀ ՔՕ նախատեսված հանցակազմի հատկանիշներ առերևույթ պարունակող արարքներ. ՄԻՊ
Այս բաժնից
976 դիտում
11:22 27-11-2024
Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան
1150 դիտում
11:02 27-11-2024
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
1375 դիտում
10:23 27-11-2024
7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ