211652_close_icon
views-count72535 դիտում article-date 23:10 12-05-2018

«Համբուրգը» պատմության մեջ առաջին անգամ դուրս թռավ Բունդեսլիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայում ավարտվեց Բունդեսլիգայի վերջին 34-րդ տուրը, որի արդյունքներով հայտնի դարձան հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներին մասնակից թիմերն ու այն ակումբները, որոնք դուրս թռան երկրորդ լիգա: Չեմպիոն «Բավարիան» և փոխչեմպիոն «Շալկեն» վաղուց էին ապահովել իրենց տեղը Չեմպիոների լիգայում, որտեղ նրանց հետ միասին խմբային փուլում հանդես կգան նաև «Հոֆենհայմը» (վերջինս առաջին անգամ կմասնակցի) և Դորտմունդի «Բորուսիան» (4-րդ տեղ): Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեցին «Բայերը»՝ 5-րդ տեղ, և «Լեյպցիգը»՝ 6-րդ: Երկրորդ բունդեսլիգա՝ «Քյոլնի» հետ միասին, առաջին անգամ իր ամբողջ պատմության մեջ դուրս թռավ «Համբուրգը»: Դա նշանակում է, որ Բունդեսլիգակում այլևս թիմեր չմնացին, որոնք միշտ բարձրագույն լիգայում են հանդես եկել 16-րդ տեղը զբաղեցրած «Վոլֆսբուրգը» իր տեղը Բունդեսլիգայում պահպանելու համար անցումային խաղեր կանցկացնի «Հոլշտայն Կիլի» հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր