211652_close_icon
views-count9637 դիտում article-date 20:38 12-05-2018

Միջազգային կոալիցիայի օդային հարվածներից Սիրիայում զոհվել է 17 խաղաղ բնակիչ

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդային հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 17 խաղաղ բնակիչ, հայտնել է սիրիական պետական հեռուստատեսությունը: Ռմբակոծության են ենթարկվել հարավային Էլ-Հասակա նահանգի բնակավայրերը: Ալ-Համադի գյուղին հասցված առաջին հարվածի զոհ են դարձել 8 հոգի: Երկրորդ հարձակումը կոալիցիան իրականացրել Հիդաջ գյուղի վրա: Մի քանի հրթիռ ընկել են բնակելի տների վրա. չորս երեխա և հինգ կին մահացել են տեղում: Մայիսի սկզբում միջազգային կոալիցայի մեկ այլ օդային հարձակման արդյունքում նույն նահանգի Ալ-Ֆադել գյուղում զոհվել էր 25 խաղաղ բնակիչ:

Նմանատիպ նյութեր