211652_close_icon
views-count3602 դիտում article-date 09:26 12-05-2018

Վաշինգտոնում Էրդողանի թինկապահների կողմից ծեծի ենթարկվածները 100 մլն փոխհատուցում են պահանջում. The Washington Post

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ 2017-ի մայիսի 16-ին ծեծի ենթարկված 20 քաղաքացի դատական հայցեր են ներկայացրել՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության և հինգ անձանց, հաղորդում է [url=https://www.washingtonpost.com]The Washington Post[/url]-ը: Հայցում տուժած բոլոր քաղաքացիները փոխհատուցում են պահանջում իրենց հասցված վնասի համար: Նրանք մարմնական վնասվածքներ էին ստացել, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները խառնվել էին խաղաղ ցույց իրականացնողների շարքերին ու ծեծի ենթարկել նրանց: Եվս հինգ տուժող հայց է ներկայացրել մայիսի 3-ին՝ իրենց հասցված վնասի դիմաց ավելի քան 100 մլն դոլարի փոխհատուցում պահանջելով Թուրքիայից: Հիշեցնենք, որ Էրդողանի թիկնազորի անդամները դաժան ծեծի էին ենթարկել Վաշինգտոնում թուրքական դեսպանատան մոտ խաղաղ ցույց իրականացնող հայ, ամերիկացի և քուրդ քաղաքացիներին:

Նմանատիպ նյութեր