211652_close_icon
views-count13064 դիտում article-date 20:35 11-05-2018

Գարեգին Չուգասզյանին ազատ են արձակել

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, ապրիլի 24-ին ձերբակալված Գարեգին Չուգասզյանը ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։ Չուգասզյանը ազատ է արձակվել պատգամավորների [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/11/1095771/]երաշխավորությամբ[/url]։ Գ. Չուգասզյանը 2016թ.-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ընդհատակում էր և դուրս էր եկել ապրիլի 23-ին։ Ապրիլի 24-ին Չուգասզյանը «Հիմնադիր խորհրդարանի» գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել էին ոստիկանները և ձերբակալել։ Հիշեցնենք, որ Գ. Չուգասզյանը 17 օր հացադուլի մեջ է գտնվում և չի դադարեցրել:

Նմանատիպ նյութեր