211652_close_icon
views-count51997 դիտում article-date 19:00 11-05-2018

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ն ազատ չարձակվեցին. դատարանը մերժեց միջնորդությունները. Tert.am

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ն ազատ չարձակվեցին կալանքից: Որոշումը հրապարակեց դատավոր Արշակ Վարդանյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր առավոտյան ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերգեյ Կյուրեղյանի, Տիգրան Մանուկյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Գագիկ Եղիազարյանի, Թորոս Թորոսյանի, Գևորգ Իրիցյանի, Թաթուլ Թամրազյանի, Հովհաննես Հարությունյանի, Արամ Մանուկյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին նրանց խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը, ով այս գործով առաջին նիստն էր վարում, ասաց, որ քննարկելով Դավիթ Գյուրջյանի պաշտպանյալներ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժել է: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/05/11/court/2683099]այստեղ[/url] Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=FkuHKuwbKH8]Factor tv-ի[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր