211652_close_icon
views-count6638 դիտում article-date 10:49 10-05-2018

Շանթ Հարությունյանը համաձայն չէ պայմանական վաղաժամկետ ազատման. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «168.am-ը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանից հետաքրքր­վեց, թե հնարավո՞ր է՝ իրենք միջնոր­դություն ներկայացնեն Շ. Հարությունյանին պայմանական վաղա­ժամկետ ազատելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քա­ղաքական իրավիճակ է փոխվել։ Ի պատասխան՝ փաստաբանն ասաց. «Շանթ Հարությունյանը համաձայն չէ պայմանական վաղակետ ազատման։ Այսինքն` այստեղ ուրիշ լուծումներ է պետք գտնել։ Իսկ Վարդան Վարդան­յանի մասով մի քանի օր առաջ Մնացական Մարտիրոսյանը մերժեց նրան ազատ արձակել»։ Ի. Պետրոսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ նրանք քաղբանտարկյալներ են. «Տեղյակ ենք, որ մեր նորընտիր վարչապետը հայտա­րարել է բազմիցս, որ երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։ Ակնկալիքներ կան, որ գործընթացներ կգնան, նրանք ազատ կարձակվեն»։ Հարցին՝ եթե Շ. Հարությունյանը դեմ է պայմանական վաղաժամկետ ազատ­ման տարբերակին՝ ուրիշ ի՞նչ ձևով նրան կարող են ազատ արձակել, Ի. Պետրոսյանը պատասխանեց, որ երևի լուծում կգտնվի նրան անհա­պաղ ազատելու, այնուհետև՝ արդեն այդ դատական ակտերը վերանայելու հետ կապված»։ [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր