1366 դիտում
16:22 25-05-2018
Պաշտպանի իրավական չափանիշները պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի թերությունների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգի վերաբերյալ:
Մասնավորապես, ուսումնասիրվել է 2017 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում այս համակարգի գործունեությանն առնչվող վիճակագրությունը, վեր են հանվել ոլորտի գործնական և օրենսդրական խնդիրները:
Արդյունքները վկայում են, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը շարունակվում է գործել թերություններով, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ազատությունից զրկվածների իրավունքների պաշտպանության վրա:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ոլորտի բարեփոխմանն ուղղված կոնկրետ առաջարկներ, որոնք տեղ են գտել նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում:
Իրավական վերլուծությունը [url=file:///C:/Users/Asus/Downloads/%D5%8A%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%BE%D5%A1%D5%B2%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4%D5%AF%D5%A5%D5%BF.pdf]կից[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+