211652_close_icon
views-count7014 դիտում article-date 15:36 08-05-2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ ղեկավարը[url=http://kremlin.ru/events/president/news/57429] շնորհավորական հեռագիր[/url] Է ուղարկել ՀՀ վարչապետին։ «Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցությանը»,-ընդգծել Է Պուտինը հեռագրում: ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը նույնպես Ն. Փաշինյանին շնորհավորել է՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, այդ մասին հայտնել Է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր