211652_close_icon
views-count5667 դիտում article-date 16:14 08-05-2018

Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն, պաշտպանության նախարարը ևս կփոխվի. Նիկոլ Փաշինյան

Երբ մենք ասում ենք համերաշխություն և միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս նույն կերպ ենք մտածում, բոլորիս տեսակետները նույնական են, ու քննադատությունը համարվում է ազգային միասնության խաթարում: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց քիչ առաջ ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ իրենք աշխատանքային մթնոլորտում քննարկումներ կունենան՝ նաև հաշվի առնելով ընթացիկ քաղաքական վիճակի առանձնահատկությունը: Հարցին, թե ՀՀԿ-ականներ կլինե՞ն կառավարությունում, վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցով ևս քննարկումներ կլինեն. «Եթե մենք ասում ենք՝ այդ ամենը տեղի է ունենալու քննարկումների արդյունքում, ու ես եթե անուններ ասեմ, կստացվի, որ էդ քննարկումների մասին իմ հայտարարությունն այդքան էլ իրական չէ»: Նա նշեց, որ կադրերի առումով բազմաթիվ անուններ կան. «Երկրում կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք, ինչպես իմ ելույթում նշեցի, պետք է ներգրավված լինեն երկրի կառավարման գործում: Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն»: Փաշինյանը նշեց, որ պաշտպանության նախարարը կփոխվի:

Նմանատիպ նյութեր