211652_close_icon
views-count5587 դիտում article-date 21:03 07-05-2018

«Բարսելոնան» հաստատեց, որ կապի մեջ են Գրիզմանի հետ

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն անդրադարձել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հավանական տեղափոխության հարցին: «Նախորդ ամռանը ես հանդիպել եմ նրա հետ, երբ արձակուրդում էի: Սակայն ես այլ ֆուտբոլիստների հետ էլ եմ հանդիպել, իսկ Գրիզմանի հետ չեմ ճաշել: Մենք շփվում ենք նրա ներկայացուցիչների հետ, ինչպես որ կապ ունենք այլ խաղացողների ներկայացուցիչների հետ: Նախորդ տարվա հոկտեմբերին մենք հանդիպել ենք, բայց ոչ ավելին, քանի որ իմաստ չուներ հետագա շահարկումների տեղիք տար: Մենք լավ հարաբերություններ ունենք «Ատլետիկոյի» հետ, սակայն մենք չենք կարող այլ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների մասին խոսել», ասել է Բարտոմեուն:

Նմանատիպ նյութեր