5674 դիտում
23:39 17-05-2018
«Բարսելոնան» Գրիզմանի տրանսֆերի մասին կհայտարարի աշխարհի առաջնությունից առաջ
«Բարսելոնան» շատ մոտ է, որպեսզի իրականացնի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը:
Մոտ ժամանակներս կատալոնական ակումբը մտադիր է համաձայնեցնել պայմանագրի վերջին դրույթները և տրանսֆերի մասին պատրաստ է հայտարարել մոտակա երու շաբաթների ընթացքում՝ մինչև 2018թ. աշխարհի առաջնության մեկնարկը:
Ներկա պահին տեղափոխությանը կարող է խանգարել միայն ինքը՝ Գրիզմանը: Եթե ֆրանսիացին փոշմանի և որոշի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ չկնքել, այդ դեպքում նա պետք է կատալոնացիներին 20 մլն եվրոյի չափով տուգանք վճարել, ինչը նախատեսված է նրանց միջև առկա նախնական համաձայնագրով:
Ինչ վերաբերում է տրանսֆերի արժեքին, ապա «Բարսելոնան» պատրաստ է Գրիզմանի համար վճարել 115 մլն եվրո, որպեսզի «Ատլետիկոյի» հետ լավ հարաբերությունները պահպանի: Իսկ եթե «Ատլետիկոն» հրաժարվի բանակցություններից, ապա «Բարսելոնան» այլընտրանք չի ունենա, և կարող է վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 100 մլն եվրո:
Նմանատիպ նյութեր
1940 դիտում
21:33 13-05-2019
«Ռեալը» Ազարի տրանսֆերի մասին կհայտարարի մինչև հունիս
7078 դիտում
18:36 15-11-2017
«Բարսելոնան» համաձայնության է եկել Գրիզմանի հետ
9521 դիտում
22:46 20-01-2018
«Բարսելոնան» Գրիզմանի համար պահեց 7-րդ համարը
Այս բաժնից
937 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
544 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
5571 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը