211652_close_icon
views-count4280 դիտում article-date 12:37 05-05-2018

103 հակակարկտային կայանքներով կատարվել է 28457 կրակոց. ԱԻՆ

103 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 8 ամպ, կատարվել է 28457 կրակոց: Կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Հնաբերդ և Մելիք համայնքներում, նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից: *** Մայիսի 4-ին, ժամը 17:13-ից մինչև 17:41-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Արագածոտի մարզի Կարբի և Օհանավան համայնքների տարածքներում տեղակայված 15 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 2872 կրակոց: *** Մայիսի 4-ին, ժամը 16:48-ից մինչև 17:10-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Արմավիրի մարզի Մարգարա, Վարդանաշեն, Արազափ, Եղեգնուտ, Արտաշար համայնքների տարածքներում տեղակայված 18 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 2665 կրակոց: *** Մայիսի 4-ին, ժամը 13:43-ից 14:57-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան համայնքների տարածքներում տեղակայված թվով 22 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ. կատարվել է 10383 կրակոց: *** Մայիսի 4-ին, ժամը 14:30-ից 16:02-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Դվին, Հնաբերդ, Այգեստան, Կանաչուտ, Բյուրավան, Մխչյան, Ջրահովիտ համայնքների տարածքներում տեղակայված թվով 34 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 3 ամպ. կատարվել է 10369 կրակոց: *** Մայիսի 4-ին, ժամը 15:19-ից 15:47-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ համայնքների տարածքներում տեղակայված թվով 9 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ.կատարվել է 1888 կրակոց: *** Մայիսի 4-ին, ժամը 15:38-ից 15:46-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Արմավիրի մարզի Արգինա համայնքի տարածքում տեղակայված թվով 5 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ. կատարվել է 280 կրակոց:

Նմանատիպ նյութեր