211652_close_icon
views-count13344 դիտում article-date 21:25 04-05-2018

Կիևում տեղի է ունեցել Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 3-ին Կիեւում կայացավ Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովը: Հանդիպման օրակարգի հիմնական կետը Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի քննարկումն էր: Համաժողովին մասնակցում էին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, տարածաշրջանային համայնքների ղեկավարներ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, քաղաքագետներ եւ հասարակական ակտիվիստներ: Կոնֆերանսի ընթացքում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները լսարանին ծանոթացրեցին կազմակերպության դիրքորոշման եւ Հայաստանի խորհրդարան դիմելու մասին: Քննարկումներից հետո մասնակիցները որոշեցին ընդունել հետեւյալ ուղերձը. «Սիրելի հայրենակիցնե՛ր Ուկրաինայի հայերի միությունը, որ միավորում է բոլոր մարզային հայ համայնքները, իր ջերմ ողջույնն է հղում ձեզ՝ Սիրելի հայ ժողովուրդ. շնորհավորում ենք մեր հայրենակիցներին մեծ հաղթանակի առթիվ։ Այս օրերին գրվում է Նոր Հայաստանի պատմությունը: Ուկրաինայի հայերի միությունը, ինչպես Սփյուռքի ցանկացած հայապահպանությամբ զբաղվող կառույց, հիմք է ընդունում հայրենիքում բնակվող մեր եղբայրների ու քույրերի առաջարկած օրակարգը: Առաջ դեպի ժողովրդավարական, արդար և ծաղկուն Հայաստան, առաջ դեպի հպարտ՝ հաղթանակներով լի ապագա»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր