211652_close_icon
views-count19901 դիտում article-date 11:12 02-05-2018

Նիկոլ Փաշինյան. «Առանց բռնությունների վնասազերծում ենք, ոտքերը, ձեռքերը ոլորում, նստում ենք վրան». Aravot.am

Նիկոլ Փաշինյանը եւս հնարավորություն չուներ մեքենայով շարժվել փակ փողոցների պատճառով: Նա ասաց, որ շտապօգնության, ՊՆ, ԱԻՆ-ի մեքենաները պետք է հնարավորություն ունենան անցնելու, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/05/02/954317/]Aravot.am[/url]-ը։ Նա հայտարարեց նաեւ, որ վերջին տասնհինգ օրվա ընթացքում քաղաքական իրավիճակը փոխվում է, եւ կփոխվի ամեն ժամ: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ականներին, Նիկոլ Փաշինյանի խոսքով. «Նրանք ուղղակի օգտվում են առիթից, քանի որ ընդհանրապես բիրտ ուժն են հասկանում, մտածում են, որ սիրո ու հանդուրժողական հեղափոխություն է՝ օգտվենք ու մի չորս օր ավելի նստենք մեր աթոռներին: Նրանք սադրում են, անընդհատ խոսում են բախումներից, իսկ ո՞վ ում հետ է բախվելու: Ամբողջ իրավիճակը հարյուր տոկոսով գտնվում է մեր վերահսկողության տակ: Իսկ եթե կլինեն քաղաքացիական, ինչ-որ անձանց կազմակերպված խմբեր, ուղղակի առանց բռնությունների վնասազերծում ենք, ոտքերը, ձեռքերը ոլորում, նստում ենք վրան»: Ֆելիքս Ցոլակյանի՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելուն էլ անդրադարձ եղավ: «Այն որ ԱԱԾ գեներալ-լեյտենանտը քվեարկել է իմ օգտին, տալիս է պատասխանը, որ իմ վարչապետ ընտրվելը ազգային անվտանգությանը սպառնալիք չի ստեղծում: Ես բարձր եմ գնահատում Ֆելիքս Ցոլակյանի քայլը, նա իր անունը ոսկե տառերով գրեց հայ ժողովրդի պատմության մեջ եւ սրտերում»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/05/02/954317/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր