211652_close_icon
views-count6192 դիտում article-date 16:42 30-04-2018

Սաջիդ Ջավիդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար

Սաջիդ Ջավիդը նշանակվել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նոր նախարար: Ապրիլի 30-ին այս մասին հայտնի Է դարձել այն հաղորդագրությունից, որը հրապարակվել Է Twitter-ում երկրի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական Էջում: Ջավիդն ավելի վաղ գլխավորում Էր տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի նախարարությունը: Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում նա փոխարինել Է Էմբեր Ռադին: Ինչպես հայտնել Է Sky News-ը, վարչապետ Թերեզա Մեյն ընդունել Է Ռադի պաշտոնաթողությունը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Ռադը ճնշման տակ Է հայտնվել գերատեսչության միգրացիոն քաղաքականության պատճառով: Նշվում Է, որ ներքին գործերի նախարարության ղեկավարն իմացել Է նախարարությունում գոյություն ունեցող հրահանգների մասին, որոնց համաձայն՝ տարեկան երկրից պետք Է արտաքսվեն որոշակի քանակությամբ միգրանտներ: Ռադը խոստովանել Է, որ խորհրդարանի պատգամավորներին չկանխամտածված մոլորության մեջ Է գցել անօրինական միգրանտների արտաքսման նորմատիվների առկայության կապակցությամբ, հաղորդել Է TASS-ը:

Նմանատիպ նյութեր