211652_close_icon
views-count4470 դիտում article-date 14:32 30-04-2018

Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել։ Ինչպես հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/04/30/%D5%8D%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB/128200]Ermenihabr.am[/url]-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն: Ըստ վերջինիս, այսօր լուսաբացին անհայտ անձիք աղբ են լցրել եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերենով գրել. «Այս հայրենիքը մերն է»: Մըհչըն հրապարակել է նաև եկեղեցու լուսանկարը: [img]http://st0.shamshyan.com/editor/0904843001525084228249888.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0531613001525084229347727.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0070056001525084230685117.jpg[/img]

Նմանատիպ նյութեր