211652_close_icon
views-count16477 դիտում article-date 09:27 30-04-2018

Մեծ Բրիտանիայի ՆԳ վարչապետը հրաժարական է տվել սկանդալից հետո

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադդը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Թերեզա Մեյին, հաղորդում է Reuters-ը։ Գործակալությունը հայտնում է նաև, որ Ռադդը նշել է պաշտոնից հեռանալու պատճառը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Ռադդը որոշել է հրաժարական տալ սկանդալի ֆոնին։ ԶԼՄ-ները պարզել էին, որ նախարարությունում նպատակային ցուցանիշներ են արձանագրվել երկրից միգրանտների արտաքսման հարցում։ Ռադդը հերքել էր տեղեկությունը, թե ինքը տեղյակ է եղել այդ մասին, սակայն ԶԼՄ-ները հակառակն էին պնդում։ Թերեզա Մեյին ուղղված նրա նամակում ասվում է. «Ես պետք է տեղյակ լինեի իրավիճակի մասին և ամբողջական պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա դրա համար»։ Նշվում է, որ Մեյն ընդունել է Ռադդի հրաժարականը։

Նմանատիպ նյութեր