211652_close_icon
views-count43276 դիտում article-date 21:27 29-04-2018

Մի­ջազ­գային ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցած ՌԴ քա­­ղաքացու՝ ՀՀ մուտք գործելու փորձը կանխվել է. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտան­­­գու­­թյան ծա­­­­ռայությունը շարունակում է Հայաս­տա­նի Հանրապետության անվտան­գությանը սպառ­նացող վտանգների մասին տեղեկատ­վության ստացմանը, մշակմանը, վերլուծությանը և իրացմանը, ինչպես նաև այդ վտանգ­­նե­րի կանխատեսմանն ուղղված իր կանոնադրական գործառույթների բնա­­կա­նոն իրակա­նա­ցու­մը՝ վերջին օրերի ըն­թացքում հանրապե­տու­թյու­նում ձևավորված օպերատիվ բարդ իրա­վի­ճակով պայմանավորված խիստ հսկողության տակ պահելով օտարերկրյա պետու­­թյուն­­նե­րի և ահա­բեկ­չական կազմակերպությունների հետախու­զա­կան և այլ քայքայիչ գոր­­ծու­նեու­թյունը, հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։ Այլ պետությունների գործըն­կեր հատուկ ծառայու­թյուն­­ների հետ ակտիվ փոխգործակցու­­թյան և տեղեկատ­վության փոխանակման, ինչպես նաև ձեռնարկվող օպերատիվ-հետա­խու­զական միջոցառումներով և քննչական գործողու­թյուն­­ներով դեռևս տարեսկզբից նկա­տե­լով միջազգային ահաբեկչական կազ­մա­կեր­­պություններին առնչություն ունե­­­ցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ՝ ներկա­­յումս հանրապետու­թյու­նում առկա լարվածության հանգաման­քից օգտվելու և Հայաստա­նի Հանրապետությունը թիրախավորելու վեր­ջին­ներիս շարունակական փորձերը կանխար­գե­լելու նպա­տա­կով Ազգային անվտանգության ծառայությունը, հետախուզական և հակահե­տա­խուզական գործունեության ակտիվացմանը զուգահեռ, ուժեղաց­րել է նաև սահմանային հսկո­­ղությունը։ Միջազգային ահաբեկչական կազմակերպություններից բխող Հայաստանի Հանրապետու­թյան անվտանգությանը սպառնացող հավանական վտանգների նախանշանների մասին է վկայել դեռևս 2018 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՌԴ քա­­ղաքացի, Մա­խաչ­կալա քաղա­քի բնա­կիչ Սու­լեյմանգաջի Բա­գանդ­գաջիևի ՀՀ քողարկված մուտք գործելու փորձի կանխումը։ Մասնավորապես, Ազգային անվտան­­­գու­թյան ծառայության կողմից ՀՀ պետական սահ­­մանի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվեր­­թով Քենիայից Հայաստան ժա­մա­նած Ս. Բա­գանդ­գաջիևը փոր­ձել է իր լուսանկա­րով, սա­կայն այլ անձի կենսորոշիչ տվյալ­ներով Ուկրաինայի քաղա­քա­ցու ակնհայտ կեղծ անձ­նագ­րով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։ Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգ­տա­գոր­ծելու և ՀՀ պետական սահմանն ապօ­րի­նի հատե­լու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեա­կան գոր­ծով Ս. Բա­­գանդ­գաջիևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ հոդ­վածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որ­պես խափանման միջոց կիրառվել է կալանա­վորումը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողություն­ների ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել մի­ջազ­գային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից Ս. Բա­­­գանդ­գաջիևի հավաքագրման և վարձատրության դիմաց 2015 թվականի մայիս ամ­­սից Սիրիայի Արաբական Հանրապետու­թյու­նում զինված ընդհարումներին վեր­ջի­նիս մասնակցության վերաբերյալ։ Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստաց­վել նաև Ս. Բա­­գանդ­­գաջիևի կող­մից Երևանի և ՀՀ այլ քա­ղաք­ների առանձին տե­ղանք­­նե­րի նկատմամբ ցուցաբերված հե­տաքրքրու­թյան վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռ­նարկ­վում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործո­ղու­թյուններ՝ միջազգային ահաբեկչական գոր­ծունեությանը Ս. Բագանդ­գաջիևի մասնակցու­թյան, կեղծ անձնագրի ձեռքբերման, ինչ­պես նաև Հայաստան նրա ժամանման հանգա­մանք­ներն ու իրա­կան նպատակները պար­զե­լու ուղղությամբ։ ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտան­­­գու­­թյան ծա­­­­ռայությունը մեկ անգամ ևս փաս­տում է, որ օրենքով իրեն վերապահված մեթոդների և միջոցների ողջ գործիքակազմի կիրառմամբ շարունակում է ՀՀ քաղաքացիների, հասարակության և պետության անվտանգության ապահովման և իր իրավասությանը վերապահված մյուս խնդիրների լուծմանն ուղղ­ված գործառույթների հետևողական իրականացումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր