211652_close_icon
views-count8660 դիտում article-date 15:30 28-04-2018

Իջևանում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ավտոերթը այս պահին հասել է Իջևան՝ պատգամավորի ծննդավայրը։ Հրապարակում պատգամավորին ու նրան ուղեկցողներին սպասում էին մեծաթիվ քաղաքացիներ։ Նրանց դիմավորեցին սպիտակ աղավնիներով: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժմանը երեկվանից միացել է կանադահայ աշխարհահռչակ դերասանուհի Արսինե Խանջյանը։ Քաղաքացիները վանկարկում են «Ազատ, անկախ, Հա-յաս-տան»։ Հահանրահավաքի մեկնարկն արդեն տրվել է։ Արսինե Խանջյանը, իր, սփյուռքի ու Սերժ Թանկյանի անունից շնորհակալություն հայտնեց հանրահավաքի մասնակիցներին:

Նմանատիպ նյութեր