211652_close_icon
views-count30811 դիտում article-date 09:17 27-04-2018

Վարդան Ղուկասյանը չի մասնակցի Գյումրիում կազմակերպված հանրահավաքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գյումրիում և Վանաձորում այսօրվանից հանրահավաքներ իրականացնելու իր մտադրության մասին, ինչը մեզ հասած տեղեկություններով տեղական իշխանությունների շրջանակներում իրարանցման պատճառ է դարձել: Ինչպես հայտնի է, համաժողովրդական շարժմանը միացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և նրա անդամ ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հասցրել է Գյումրիում մասնակցել մի շարք հանրահավաքների և ելույթ ունենալ: Նույնիսկ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Ղուկասյանը բացականչում է «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը: Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այսօր Գյումրիում կազմակերպված հանրահավաքին Ղուկասյանը չի մասնակցելու: Մեր աղբյուրը հայտնեց, որ նա ինչ–որ պատճառով շատ վախեցած է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր