Զարուհի Փոստանջյանը չի՞ մասնակցի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին. 168 ժամ
«168 ժամ»-ը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մեր թղթակցի հետ զրուցում ասել է, որ ինքը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի հանրահավաքին»:
Թերթը նշում է, որ Փոստանջյանն իր այդ որոշումը պարզաբանել է նրանով, որ իրեն չի գոհացնում հանրահավաքի հրավիրման օրակարգը:
«Նա երևի կցանկանար, որ հանրահավաքում ավելի արմատական պահանջներ դրվեին, քան, ասենք, կառավարությանը ներկայացված 12 կետերի չկատարման քննադատությունը»,-հավելում է «168 ժամ»-ը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: