Սասուն Միքայելյանի առաջարկով 10 հրամանատար չի մասնակցի Մարտի 1-ի հանրահավաքին. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. « «Դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստը որոշել է մասնակցել Մարտի 1-ի հանրահավաքին։ Բացի 10 հրամանատարից, նիստին մասնակցող խորհրդի անդամ Սասուն Միքայելյանն առաջարկել է չմասնակցել։
Բանն այն է, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են այդ գիշերն անցկացնել Շահումյանի հրապարակում՝ ի հիշատակ զոհերի։ Սակայն խորհուրդը միաձայն կողմ է եղել մասնակցությանը։
Միքայելյանը հայտարարել է, որ դուրս է գալիս խորհրդից։ Նա հրաժարվեց մեկնաբանել լուրը. «Ձեզանից եմ լսում»։ Հեռացե՞՚լ եք հրամանատարների նիստից։ Հարցից բարկացավ՝ «դուք, փաստորեն, ագենտնե՞ր ունեք այնտեղ», և ավելացրեց. եթե լրագրողներն այլևս ոչ մի բան չգրեն, «էս աշխարհը կելնի իրա ռելսերի վրա»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։