4395 դիտում
14:56 20-04-2018
Որոշ լրագրողներ անտեսում են ոստիկանության խնդրանքը և խոչընդոտում ծառայողների պարտականությունների կատարմանը. Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է լրագրողներին պահպանել ողջամիտ հեռավորություն հավաքի վայրից՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի լրագրողներ, իմ լավ բարեկամներ, խնդրում եմ կատարեք ձեր աշխատանքը պրոֆեսիոնալ ձևով, մի դարձեք կողմ կամ էմոցիա տարածող, մենք բարձր ենք գնահատում ձեր բարձրակարգ մասնագիտական աշխատանքը. երբ այն իրոք այդպիսին է, իսկապես պահանջված և գնահատելի է:
Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են Ոստիկանության խնդրանքը, կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը:
Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման գործողություններից, քանի որ ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից»:
Նմանատիպ նյութեր
10283 դիտում
15:30 04-08-2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել պարտականությունների կատարմանը
2355 դիտում
13:05 23-09-2020
Լուկաշենկոն պաշտոնապես անցել է նախագահի պարտականությունների կատարմանը
1360 դիտում
18:44 15-09-2022
Նորընտիր գլխավոր դատախազն անցել է իր պարտականությունների կատարմանը
Այս բաժնից
364 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
811 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
379 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին