211652_close_icon
views-count2574 դիտում article-date 13:05 23-09-2020

Լուկաշենկոն պաշտոնապես անցել է նախագահի պարտականությունների կատարմանը

Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի լիազորությունները։ Երդմնակալության արարողությունն անց է կացել Անկախության պալատում, հաղորդում է Ria Novosti գործակալությունը։ Միջոցառմանը հրավիրված են եղել մի քանի հարյուր հյուրեր։ Լուկաշենկոն երդվել է՝ ձեռքը դնելով Սահմանադրության գրքի վրա, ստորագրել, ինչից հետո ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան նրան է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահի հավաստագիրը։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Բելառուսում անցկացվել են օգոստոսի 9-ին։ Ըստ ԿԸՀ հաշվարկների՝ Լուկաշենկոյին ձայն է տվել քվեարկողների 80.1 տոկոսը։

Նմանատիպ նյութեր