211652_close_icon
views-count2318 դիտում article-date 15:31 19-04-2018

Շրջակա միջավայրին շուրջ 2 մլն դրամի վնաս է հասցվել. բնապահպանության տեսչության հերթական ստուգումները

Բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցներն ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաեւ տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերել եւ արձանագրել են 31 իրավախախտում, 20-ի վերաբերյալ (1-ը՝ նախկինում հայտնաբերված) անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 1.450.000 դրամի վարչական տուգանք: Այս մասին տեղեկանում ենք ԲՆ մամուլի ծառայությունից: Այդ ընթացքում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.885.726 դրամ: Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում իրավախախտման 18 դեպք է արձանագրվել: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.587.940 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 550.000 դրամի վարչական տուգանք: Նախկինում հայտնաբերված իրավախախտման՝ Լոռիում ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք: Իրավախախտման մեկ դեպք էլ արձանագրվել է ընդերքի պահպանության ոլորտում. 100.000 դրամի վարչական տուգանք է նշանակվել: Մթնոլորտի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախատման 5 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 297.786 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 300.000 դրամի վարչական տուգանք:

Նմանատիպ նյութեր