211652_close_icon
views-count13348 դիտում article-date 12:07 19-04-2018

Լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծելու գործին դատախազությունը ընթացք է տվել

ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են լրագրող Տ. Մուրադյանի վրա և ծեծի ենթարկել նրան: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչև հետազոտության պատասխանները (գլխի համակարգչային տոմոգրաֆիա, արյան ընդհանուր անալիզ և այլն) ստանալը նա հոսպիտալացված է:

Նմանատիպ նյութեր