211652_close_icon
views-count7633 դիտում article-date 18:58 14-04-2018

Ալեքսանդր Լյակազետ. Եվրոպայի Լիգայում հաղթելու դեպքում կպահենք Վենգերին

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը հայտնել է, որ ակումբի խաղացողները ցանկանում են նվաճել Եվրոպայի լիգան, որպեսզի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պահպանի իր պաշտոնը: «Դա մարզչի պահպանելու հնարավորություն կլինի, քանի որ նա այս ակումբի համար շատ բան է արել: Մենք ցանկանում ենք տիտղոսներ նվաճել: Դա կարող է փրկել մեր մրցաշրջանը, քանի որ պրեմիեր լիգայում մեր գործերն այնքան էլ հաջող չստացվեցին», ասել է Լյակազետը: Եվրոպայի լիգայի հաղթողը Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում մասնակցելու իրավունք կստանա: ԱՊԼ-ում «Արսենալը» ընթանում է 6-րդ տեղում:

Նմանատիպ նյութեր