211652_close_icon
views-count9270 դիտում article-date 18:46 13-04-2018

Յուրգեն Կլոպ. Փառք չեմ տա աստծուն, որ «Բավարիան» կամ «Ռեալը» մեզ բաժին չընկան

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/13/1093717/]վիճակահանությունը[/url], որտեղ թիմի մրցակիցը կլինի իտալական «Ռոման»: «Դե, քանի որ մի բան պիտի ասեմ, ապա կարող եմ նշել, որ մտքովս չի անցել ասել. «Փառք Աստծո, ոչ «Բավարիան» էր, ոչ՝ «Ռեալը», այլ՝ «Ռոման», ուռա՜»: Սա պարզապես վիճակահանություն է, կարևորը, որ մենք շարունակում ենք պայքարը մրցաշարում: Ով էլ դառնար մեր մրցակիցը, շանսեր կունենայինք, սա ֆուտբոլ է: Եվ «Ռոմայի» դեմ էլ շանսեր ունենք: Սակայն եթե որևէ մեկը մտածում է, որ մեզ հեշտ մրցակից բաժին հասավ, ապա նրան խորհուրդ կտամ դիտել «Ռոմայի» ու «Բարսելոնայի» երկու խաղերը: Առաջին խաղում 4:1 հաշիվը չէր արտացոլում իրական պատկերը. այնտեղ Մեսիի հանճարը լավ թիմին հաղթեց: Երկրորդ խաղը ֆանտաստիկ ստացվեց, հռոմեացիները անհավանական բան արեցին: Միգուցե, նրանք պետք է հաղթեին 4:0 կամ 5:0 հաշվով: Ես շատ տպավորված էի», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր